«Սթար» սուպերմարկետից գողություն է կատարվել![]() 12 հունիսի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Մալաթիայի բաժին անհայտ քաղաքացուց երեկ ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքում գտնվող «Սթար» սուպերմարկետում գող են բռնել: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, սուպերմարկետի անվտանության աշխատակիցը սուպերմարկետի սրահը հսկող տեսադիտման համակարգի միջոցով նկատել է, որ մի տղամարդ խմիչքների ցուցատախտակի վրայից վերցրել է «Կրեմլին» տեսակի 17.390 դրամ արժողության կոնյակ և տեղավորելով ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի մեջ, մոտենալով դրամարկղին, առանց համապատասխան վճարում կատարելու փորձել է դուրս գալ խանութից, սակայն անվտանության աշխատակիցը հասցրել է սուպերմարկետի մուտքի մոտ բռնել, վերցնել գողացված կոնյակը և նրան ուղեկցել տեղի անվտանգության առանձնասենյակ:Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողության փորձ կատարած անձը 1964 թ. ծնված Վալերի Ն.-ն է: Վալերի Ն.-ն բերման է ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |