Հայաստանը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը Բելգրադում12 հունիսի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես եկավ ելույթով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը և դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարևորվեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը: Փոխնախարարն ողջունեց ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի, վերոնշյալ ժամանակահատվածում ՍԾՏՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարների կողմից նշված ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերի ընդունումը: Գործնական համագործակցության ձեռքբերումների համատեքստում փոխնախարարն ընդգծեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբում Հայաստանի համակարգման ժամանակ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ընդունումը: Հանդիպմանը դրական գնահատականի արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի գործունեությունն ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Գոհունակությամբ նշվեց, որ ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվեցին հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառներում: ՍԾՏՀ-ի շրջանակում իրականացվելիք «Գրական տապան` 10 տարի անց» ՀՀ մշակութային նախագիծը մաս է կազմում «2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի և նվիրված է հայ տպագրության 500-ամյակին: Հանդիպման արդյունքում ընդունվեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ: Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվեց Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012թ. երկրորդ կեսին: Նույն օրը, պատվիրակությունների ղեկավարները մասնակցեցին Սերբիայի նորընտիր նախագահ Տ. Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը: Հունիսի 12-ին, ՀՀ ԱԳ փոխնախարարն այցելեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |