ԱՄՆ-ի և Չինաստանի ծառայությունների համատեղ ջանքերով կանխվել է զենքի մաքսանենգների գործունեությունը![]() 12 հունիսի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի և Չինաստանի իրավապահ մարմինները համատեղ գործողություն են իրականացրել զենքի մաքսանենգությամբ զբաղվող խմբավորման դեմ: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով չինական լրատվամիջոցներին: Ընդհանուր առմամբ այդ գործով ձերբակալվել է 28 կասկածյալ, որոնցից 23-ը` Չինաստանում, երեքը` ԱՄՆ-ում: Չի ճշտվում, թե որտեղ են ձերբակալվել ևս երկուսը: Դրա հետ մեկտեղ Agence France-Presse-ը հաղորդում է 26 ձերբակալվածների մասին: Նրանց թվում է ԱՄՆ Ազգային գվարդիայի սերժանտը, որի մոտ 12 միավոր զենք են հայտնաբերել (նա ձերբակալվել է դեռևս մայիսին): Ենթադրվում է, որ սերժանտը պատրաստվում էր զենքը Չինաստան փոխադրել: Գործողության արդյունքում առգրավվել է 105 միավոր զենք, 50 հազար փամփուշտ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք հավաքելու դետալներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |