ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտում են շփման գծի ողջ երկայնքով![]() 12 հունիսի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանի խոսքով` Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով: «Ինչպես և ամեն օր, Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Հասրաթյանը հավելել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հայկական ուժերը պատասխան միջոցներ են ձեռնարկում: «ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջնային ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են առաջնային գիծը: Մերոնք կորուստներ չունեն»,- հաղորդել է Սենոր Հասրաթյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |