Զեև Էլկին. Ոչ մի նոր բան Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին չի ասվել

Զեև Էլկին. Ոչ մի նոր բան Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին չի ասվել

PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստում քննարկել են Հայոց ցեղասպանության 97-ամյակը: Իսրայելցի պետական և քաղաքական գործիչ, Քնեսեթի անդամ Զեև Էլկինը PanARMENIAN. Net-ի թղթակցին ասել է, որ «առանձնապես ոչ մի նոր բան նիստում չի ասվել»: Էլկինն ասել է նաև, որ հարցն արդեն փոխանցվել է Իսրայելի Քնեսեթի կրթության ու մշակույթի հանձնախմբի քննարկմանը: «Այդ քննարկումը զուտ արարողակարգային է, թեմատիկ: Ոչ մի նոր հարց Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ առաջ չի քաշվի, քանի որ նիստն ընդլայնված է»,-ասել է Էլկինը:

Քննարկման նախաձեռնողը ՄԵՐԵՑ կուսակցությունից պատգամավոր Զախավա Գալյոնն է, որը ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությունը «Լիկուդ»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---