Սերգո Կարապետյան. FAO աջակցությունը Հայաստանին պետք է լինի նպատակային և արդյունավետ![]() 12 հունիսի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հունիս 12 –ին ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության ղեկավար Մեթյու Քահանեի գլխավորած պատվիրակությանը: Սերգո Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ նախարարությունը սերտորեն համագործակցում է կազմակերպության հետ` գոհունակություն հայտնելով, որ այն հետևողական է իր կողմից օժանդակություն ստացած ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության նկատմամբ: «2004 թվականից սկսելով համագործակցությունը FAO – ի հետ իրականացվել է 50 – ից ավելի ծրագիր և դրանցից որևէ մեկը չի կարելի թերագնահատել իրենց կարևորությամբ:Վերջին երկու տարում մեր համագործակցությունը նոր փուլ թևակոխեց:Համոզված եմ , որ այն ավելի կխորանա և առարկայական կդառնա FAO -ի և գյուղատնտեսության նախարարության միջև կնքված քառամյա աջակցության ծրագրից հետո՚, - շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` նշել է Սերգո Կարապետյանը: Իր հերթին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության ղեկավար Մեթյու Քահանեն, մանրամասնելով իր ղեկավարած առաքելության գործառույթները, նշել է, որ ներկայում իրենց նպատակն է տեսնել իրականացված ծրագրերի գործնական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա:Իսկ հիմնական առաքելությունը կկայանա օգոստոսի վերջին – սեպտեմբերի սկզբին: Հարկ է նշել, որ ծրագրերի արյունավետության հարցում Սերգո Կարապետյանը մշտապես առաջ է քաշել դրանց վերահսկման կարևորությունը: «Ձեր առաքելության հարցում ես էլ իմ լուման ունեմ: Երբ նոր էի ստանձնել նախարարի պարտականությունները, ինքս առաջարկեցի իրականացնել մոնիթորիգ, ստուգել իրականացվող կամ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունավետությունը, քանի որ բավականին մեծ գումաներ են ծախսվում: Հարկավոր է, որ դրանք լինեն նպատակային և արդյունավետ, որպեսզի նպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», - նշել է Սերգո Կարապետյանը` պատրաստակամություն հայտնելով այս հարցում օժանդակել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակությանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |