Սերգո Կարապետյան. Ապակյա տարաների պահանջարկը առաջնահերթ կերպով պետք է բավարարել![]() 12 հունիսի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է պտուղբանջարեղենային պահածոներ, ապակյա տարաներ և կափարիչներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Խորհրդակցության առիթը օրեր առաջ վերամշակող ճյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջ քաշված խնդիրներն են` կապված ապակյա տարաներ արտադրող ընկերությունների կողմից արտադրության դադարեցմամբ: «Մթերման հիմնական գործընաթացը չի սկսվել: Եթե այսպես շարունակվի, կունենանք լուրջ խնդիրներ մթերման շղթայում: Հիմնական սեզոնը կսկսվի 10 - 15 օրից, իսկ պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների գերակշիռ մասը տարաներ չունի», - մեկտեղելով ոլորտի ներկայացուցիչներին` նշել է Սերգո Կարապետյանը, նկատելով, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել առաջացած խնդիրը կարգավորելու համար: Նախարարի պաշտոնակատարի դիտարկմանն ի պատասխան, ապակյա տարաների արտադրությամբ զբաղվող «Գլաս ուորլդ քամփնի՚» ընկերության ներկայացուցիչն էլ հաստատել է այն, որ տեղական արտադրողի համար տարաներ չեն կարող արտադրել, իրենց արտադրանքը արտահանվում է Վրաստան` ապակյա տարաներ արտադրելով «Բորժոմի» - ի պատվերով: Սրանով պայմանավորված ոլորտում համեմատաբար խոշոր ընկերություն համարվող «Գլաս ուորլդ քամփնին» ներքին շուկայի պահանջարկը մինչև օգոստոսի սկիզբ չի կարող բավարարել: Խորհրդակցությանը մասնակցող մեկ այլ` «Սարանիստ՚»ՍՊԸ - ի ներկայացուցիչն էլ իրենց կողմից ապակյա տարաների արտադրանքի դադարեցումը հիմնավորել է ընկերության վերազինմամբ` նշելով, որ հաջորդ տարի միայն կկարողանան տալ արտադրանք: «Ինչպես գիտեք, գյուղատնտեսությունը հայտարարված է գերակա ոլորտ, և այս առումով այն հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուրս պետք է նպաստենք մթերման գործընթացի ժամանակին ու անկորուստ կազմակերպմանը, որով պայմանավորված է ոլորտի զարգացումը», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը` խորհրդակցության մասնակիցներին առաջարկելով մեկ - երկու օրվա ընթացքում ներկայացնել արտադրության վերսկսման և իրավիճակի կարգավորման համար ձեռնակվող քայլերի մասին տեղեկատվություն` ապակյա տարաների ներքին շուկայի պահանջարկը առաջնահերթ կերպով բավարարելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |