Յակուտսկում զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև12 հունիսի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Յակուտսկի «Եվրոպա» զվարճանքի կենտրոնում կռիվ է տեղի ունեցել Հայաստանի քաղաքացիների և տեղի բնակիչների միջև: Ինչպես հաղորդում է SakhaPress.ru-ն, զվարճանքի կենտրոնում հանգստանում էին հինգ հայեր (եղբայրներ): Հունիսի 11-ի վաղ առավոտյան տեղի բնակիչները` թվով 10-15 հոգի, վիճաբանություն են սկսել ՀՀ քաղաքացիների հետ, որը հետո զանգվածային կռվի է վերածվել: Կռիվը բորբոքվել է «Եվրոպա» զվարճանքի կենտրոնում, այնուհետև շարունակվել փողոցում: Այդ միջոցին մեքենայում եղբայրների հայրն էր, ում ձեռքին տրավմատիկ ատրճանակ կար: Տեսնելով, որ իր որդիներին ծեծի են ենթարկում, նա դուրս է նետվել մեքենայից և օդ կրակել: Սակայն դա չի կանգնեցրել կռվարարներին: Մի քանի հոգի հարձակվել են նրա վրա, և նա ստիպված է եղել թիրախային կրակ բացել: Արդյունքում եղբայրների վրա հարձակվածներից հինգ հոգի թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ այս գործով քննչական միջոցառումներ են իրականացվում:
Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |