Քննարկվել են «Շարժունակության շուրջ գործընկերության» հռչակագրից բխող ծրագրերի հարցերը12 հունիսի 2012 - 19:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Ժան Գոդֆրուայի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նաև ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Քննարկվել են Հայաստանի եւ Եվրամիության միջև 2011թ. հոկտեմբերին ստորագրված «Շարժունակության շուրջ գործընկերության» վերաբերյալ համատեղ հռչակագրից բխող ծրագրերի իրականացման հարցեր: Եվրահանձնաժողովի կողմից Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալությանն է վերապահված «Շարժունակության շուրջ գործընկերության» շրջանակում «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի իրականացումը: Արմեն Գևորգյանն ընդծել է ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության դրական փորձը: Անդրադառնալով ԵՄ հետ ստորագրված համատեղ հռչակագրին` Արմեն Գևորգյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում միգրացիոն ոլորտում Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը` դա համարելով ԵՄ հետ գործակցության կարևոր ուղղություններից: Ժան Գոդֆրուան ներկայացրել է «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի մեկնարկին, ուղղություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին: Եռամյա ծրագրի իրականացման նպատակով հոկտեմբերի 1-ից արդեն ԵՄ հովանու ներքո Երևանում կբացվի Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության գրասենյակը: Ծրագրի հիմնական ուղղությունները վերաբերելու են միգրացիոն հոսքերի կանոնակարգմանը, վերաինտեգրման խնդիրներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |