Յակուտսկում նոր եկեղեցի կկառուցվի

Յակուտսկում նոր եկեղեցի  կկառուցվի

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Յակուտսկ քաղաքում Թեմակալ Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվանի հաղորդմամբ, հիմնարկեքի ընթացքում սրբալույս մյուռոնով օծվել են տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը զետեղեցին աղոթատան հիմքերում:

Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի ներկայացուցիչների ֆինանսավորմամբ։

Հայաստանից բերված տուֆ քարով կառուցվող եկեղեցու շինարարարական աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել նաև մշակութային կենտրոն:

Յակուտիայում հայերն ապրում են դեռևս 1800-ական թվականներից: Նրանց թիվն այսօր հասնում է հինգ հազարի: Այստեղ հայերն հիմնականում զբաղվում են շինարարությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---