Քննարկվել են ՏԿՆ-ի հետ «Հայջրմուղկոյուղու» համագործակցությանն առնչվող հարցեր![]() 12 հունիսի 2012 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակ: Այս մասին հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից: Գևորգյանը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել հասույթի ձևավորման և հաշվառման նոր կենտրոնի, ինչպես նաև բաժանորդների սպասարկման «Թեժ գծի» ծառայության հնարավորություններին: Ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրել է առաջիկա անելիքներն ու ներդրումային ծրագրերը` նշելով, որ 2012-ից միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ մեկնարկել են ներդրումային երեք ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դոլար: Նա տեղեկացրել է նաև, որ ընկերությունն իր գործունեության համար վերջերս արժանացել է 2012թ. Ջրի համաշխարհային գագաթաժողովի «Ջրային ոլորտում տարվա լավագույն ընկերություն» մրցանակին: Փոխվարչապետը կարևորել է ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների հետ իրազեկման աշխատանքների իրականացումը: Քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ ընկերության համագործակցությանն առնչվող հարցեր:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |