Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին![]() 12 հունիսի 2012 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Դեսպան Սավալայը նշել է, որ Հայաստանում իր երկրի առաջին դեսպան լինելը պատվաբեր է և միաժամանակ պարտավորեցնող: Նա հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի երկկողմ փոխգործակցությունն զարգացնելու ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |