Արդյո՞ք նույնքան պացիֆիստ կլիներ Էյմոն Գիլմորը, եթե ադրբեջանական դիվերսիաների արդյունքում զոհվեին իռլանդացի զինվորներ12 հունիսի 2012 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտած միջազգային հանրության ներկայացուցիչների թվին է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Իռալդիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը: ԵԱՀԿ նախագահը, ով այցով գտնվում է Երևանում, հայ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել է որպես պացիֆիզմի, քրիստոնաեկան բարոյականության, ինչպես նաև ծեծված ձևակերպումների միջոցով անհարմար հարցերից խուսափելու դիվանագետի տաղանդի վառ օրինակ: Հարկ է նշել, որ եթե միջազգային հանրության ներկայացուցիչները` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորությամբ, իրենց անհանգստությունն են արտահայտել միջադեպերի վերաբերյալ և ցավակցություն հայտնել դրանց արդյունքում զոհվածների համար` կոչ անելով հակամարտող կողմերին դադարեցնել բռնությունը, ընդ որում, «բնականաբար» չնշելով սադրանքների նախաձեռնողին և մեղավորին` Ադրբեջանին, ապա Գիլմորը էլ ավելի օրիգինալ մոտեցում է ցուցաբերել այս հարցում: ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, ինչպես նաև պատասխան միջոցներ կիրառելուց, ինչը ըստ տրամաբանության, կարելի է հասկանալ որպես Հայաստանին ուղղված կոչ` չպատասխանելու ադրբեջանական դիվերսիաներին և սեփական զինվորների մահվանը, և հանգիստ սպասել, մինչև Բաքվի «ճուռակները» կբարեհաճեն հասկանալ, որ հակամրտությունը հնարավոր չէ լուծել ուժային տարբերակով: Ընդ որում, չնայած հայ լրագրողների համառ ջանքերին, նա հրաժարվել է նշել այդ դեպքերի և զոհերի կոնկրետ մեղավորներին, նկատելով, որ վերջին դեպքերի համար մեղքը հակամարտության որևէ կողմի վրա բարդելը չի նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա կոչ է արել կողմերին դրա փոխարեն մտածել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու մասին: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ շփման գծում միջադեպերի կանխմանը և հետաքննության մեխանիզմների ստեղծմանը խոչընդոտում է հենց Ադրբեջանը. Ադրբեջանն է դեմ առաջին գծից դիպուկահարներին հեռացնելուն: Ողջ մամլո ասուլիսի ընթացքում Գիլմորը` ինչպես հիպնոսի ենթարկված, կրկնում էր անգիր արած արտահայտություններ, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, որ պետք է ստեղծվեն շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որ ԵԱՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցելու այդ հարցում, և որ «կողմերը պետք է պատրաստ լինեն գնալու անհրաժեշտ զիջումների, որոնք կարևոր են հակամարտության կարգավորման գործընթացում»: Այս ամենն ուղեկցվում էր լրագրողներին անընդհատ հիշեցնելով, որ ինքը Գիլմորը ծնունդով Իռլանդիայից է, որտեղ ի տարբերություն Բրազիլիայի, չկան վայրի կապիկներ, այլ կա հակամարտությունները լուծելու մեծ փորձ: Ցավոք, այդպես էլ չհաջողվեց ԵԱՀԿ գործող նախագահից պարզել, թե ինչպիսի վերաբերմունք ինքը կցուցաբերեր, եթե որևէ հարևան գերտերության դիվերսիաների արդյունքում իր հայրենի Իռալնդիայի սահմաններին զոհվեին իռլանդացի զինվորներ: Դրանով Ադրբեջանը ստանում է միջազգային հանրության համաձայնությունը` հետագայում ևս նմանատիպ սադրանքներ իրականացնելու, իսկ Հայաստանին մնում է միայն հույսը դնել իր ԶՈւ-ի վրա, որ ադեկվատ պատասխանի միջոցով կհաջողվի Բաքվին ստիպել ողջամիտ լինել: Չէ որ Բաքվի գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի և հստակ գնահատականի բացակայության դեպքում, կարելի է վստահ լինել ադրբեջանական դիվերսիաների շարունակական բնույթի վրա: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |