Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը առաջին կեսից հետո 2:1 հաշվով հաղթում է Անդորրային![]() 12 հունիսի 2012 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրակական մրցաշարում Երևանի հանրապետական մարզադաշտում հյուրընկալել է Անդորրայի ընտրանուն: Առաջին խաղակեսի սկիզբը անցավ հայերի բացահայտ առավելությամբ, արդեն 4-րդ րոպեին արձանագրվեց դարպասի գրավում: Արտակ Եդիգարյանի հեռահար հարվածից հետո գնդակը դիպահ ուղղահայաց դարպասաձողին, և անդրադարձից հետո Հովհաննես Հովհաննիսյանն առաջինը հասավ նրան և բացեց հաշիվը: Դրանից հետո հայ ֆուտբոլիստները շարունակեցին ակտիվորեն գործել, նրանք խաղում էին կարճ փոխանցումներով և ունեին տարածքային հսկայական առավելություն: Անդորրացիները գրեթե ամբողջ կազմով պաշտպանվում էին, և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հեռահար հարվածներով սպառնալ Դանիել Վինառդելի դարպասին: Հաջորդ վտանգավոր պահը Անդորրայի դարպասի մոտ եղավ խաղակեսի միջնամասում, երբ Կամո Հովհաննիսյանն ուներ հիանալի հնարավորություն հաշիվը կրկնապատկելու, բայց գնդակը սլացավ աննշան շեղությամբ: Հյուրերը կարողացան հաշիվը հավասարեցնել 33-րդ րոպեին, տուգանայինի իրացումից հետո գոլի հեղինակ դարձավ Ադամ Սմիթը: Հայերից ընդամենը 3 րոպե պահանջվեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար: Տուգանայինից Դավիթ Մանոյանի փոխանցումը եզրափակեց Տարոն Ոսկանյանը` 2:1: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |