Ադրբեջանի և Վրաստանի ԶԼՄ կանեն ամեն ինչ, որպեսզի հարթեն փոխհարաբերություններում առկա սուր անկյունները![]() 12 հունիսի 2012 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Վրաստանի լրագրողները «Ադրբեջանի և Վրաստանի ԶԼՄ դերն ու ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: Մեդիայի տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափեր» կլոր սեղանի շրջանակում պայմանավորվել են համագործակցության և փոխօգնության մասին, հաղորդում է Грузия-Online-ը: Բանակցություններին մասնակցել են Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ մոտ 15 ներկայացուցիչներ: Ինչպես նշել է «Նովոստի-Ազերբայջանի» գլխավոր տնօրեն Գյուլնարա Մամեզադեն, Վրաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է միասնական ինտեգրված մեդիա տարածություն ստեղծել: «Մենք բազմաթիվ փոխադարձ շահեր և ընդհանուր թեմաներ ունենք, ուստի կարող ենք տեղեկատվություն, մեկնաբանություններ և մեր նյութերը փոխանակել»,- հայտնել է Մամեզադեն: Ընդ որում Մամեզադեն նշել է, որ լրագրողների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը կօգնեն հարթելու երկրների միջև հարաբերություններում առկա սուր անկյունները և խթանել ադրբեջանա-վրացական համագործակցության զարգացումը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |