22  12.06.12 - Հայաստան-Անդորրա երիտասարդական հավաքականների ֆուտբոլային հանդիպումը

Ռաֆայել Նազարյան. Եթե կարողանանք հաղթել Մոնտենեգրոյին ու Ուելսին, ապա խմբից դուրս գալու շանսերը կմեծանան

Ռաֆայել Նազարյան. Եթե կարողանանք հաղթել Մոնտենեգրոյին ու Ուելսին, ապա խմբից դուրս գալու շանսերը կմեծանան

PanARMENIAN.Net - Հայաստանի Մ-21 տարեկանների ընտրանին ընկերական հանդիպում կունենա Իրանի հետ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն Անդորրայի դեմ 4:1 հաշվով տոնած հաղթանակից հետո նշեց, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղի որակից: «Ուրախ եմ, որ հաղթեցինք: Մենք շատ պահեր ունեինք, բայց չկարողացանք օգտագործել, կարծում եմ դրա պատճառներից մեկն այն է, որ հակառակորդը չէր թողնում խաղանք: Բայց եթե չորս գոլ ենք խփել, կարծում եմ, սա դրական է»,- ասաց Նազարյանը: Մինչ Ուելսի հետ խաղը, Հայաստանի երիտասարդական հավաքականը ընկերական հանդիպում կունենա Իրանի ընտրանու հետ: «Հիմա մենք խմբում գրավում ենք երկրորդ տեղը, մեզ երկու եզրափակիչ է մնացել՝ Մոնտենեգրոյի ու Ուելսի հետ: Խմբից դուրս գալու շանսերը ավելի կմեծանան, եթե այս երկու թիմերին էլ կարողանանք հաղթել»,- ավելացրեց մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---