ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ20 մարտի 2003 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Երեւանի առաջին ատյանի դատարանում քրեական գործով դատավարություն է սկսվել Հայաստանի 4 քաղաքացիների նկատմամբ, որոնց հայրենիքի դավաճանության մեղադրանք է ներկայացվել` Ադրբեջանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, քաղաքացի Նինա Շիրինային մեղադրանք է ներկայացվել լրտեսությամբ հայրենիքի դավաճանություն եւ դիվերսիայի փորձ ՀՀ ՔՕ հոդվածներով: 1995 թվականից նա պարբերաբար հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ եւ նրանց է հաղորդել տեղեկություններ Հայաստնի եւ Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական, տնտեսական կյանքի, սահմանապահ գոտիների, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի, Իրանից ներկրվող ապրանքների ծավալի մասին: Իր «ծառայությունների» համար Շիրինան ստացել է 150-300 դոլար: Լրտեսության միջոցով հայրենիքի դավաճանություն հոդվածով մեղադրանք է ներկայացվել Հայաստանի եւս 3 քաղաքացիների` Իվետա Ֆիլկովային նրա զարմիկներ Ալեքսանդր Գասպարյանին եւ Էդգար Ֆիլկովին: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման նախկին աշխատակից Արթուր Օգանեսովին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը, մեղադրանք է ներկայացվել ըստ ՀՀ ՔՕ հոդվածի պետական գաղտնիքի հրապարակման մասին: Լրտեսական խումբը իր գործունեությունը իրականացրել է 1995-2002 թթ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |