ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԱՄՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի շուկայավարության զարգացման ծրագրի աջակցության շնորհիվ Հայաստանի սննդամթերք արտադրողները կարող են ստանալ սերտիֆիկատներ, որոնք նրանց թույլ կտան իրենց արտադրանքն արտահանել Եվրոպայի երկրներ եւ ԱՄՆ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ծրագրի սննդամթերքի որակի գծով մասնագետ Զարուհի Դավթյանը: Նրա խոսքերով` եվրոպական CSP ընկերության հետ խորհրդատվություններից հետո կաթնամթերք, մսամթերք եւ պահածոյացված մթերքներ արտադրող 5 ձեռնարկություններ ցանկություն են հայտնել իրենց արտադրություններում կիրառել սննդամթերքի որակի կառավարման եւ անվտանգության համակարգեր:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---