Իտալական Պեզարոյում բացվել է «Որոնելով դրախտը» հայ ժամանակակից արվեստի ցուցահանդես13 հունիսի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցել է Պեզարո քաղաքում «Որոնելով դրախտը» (In Search for Paradise) հայ ժամանակակից նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցահանդեսը կազմակերպվել է Պեզարոյի քաղաքապետարանի կողմից «Ռենկո» ընկերության հովանավորությամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը և Պեզարոյի քաղաքապետ Լուկա Չերիշոլին: Դեսպան Կարապետյանն իր ելույթում կարևորել է հայկական արվեստը ներկայացնող միջոցառումների անցկացումը, մասնավորապես, Իտալիայի նման հարուստ մշակույթ ունեցող երկրում: Պեզարոյի քաղաքապետն իր ելույթում նշել է, որ մեծ պատվով է հյուրընկալում հայկական արվեստի ցուցահանդեսը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը կունենա մեծ հաջողություն, քանի որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը և նորովի վերաիմաստավորելու Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունները, որոնք ունեն հնագույն պատմություն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Մարկե նահանգի և Պեզարո քաղաքի ղեկավար այրեր, մշակույթի և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ: Պեզարո կատարած այցի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը առանձին հանդիպում է ունեցել Պեզարոյի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Պեզարոյում Ռենկո ընկերության նախագահությամբ ստեղծել հայ-իտալական առևտրի պալատ: Նախատեսվում է, որ հայ-իտալական պալատի գործունեությունը ծավալվելու է ամբողջ Մարկե նահանգում, որը հանդիսանում է Իտալիայի կենցաղային սարքավորումների և տեխնիկայի արտադրության ամենազարգացած նահանգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Հայաստանը կմասնակցի 2013 թվականին Պեզարոյում կազմակերպվող Ռոսինիի անվան օպերային փառատոնին: Հանդիպման ավարտին Պեզարոյի քաղաքապետը ընդունել է ՀՀ դեսպանի` Հայաստան այցելելու հրավերը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է |