ՀԿ–ներ. Կոռուպցիան հասարակական տրանսպորտի ոլորտում սպառնում է պետության անվտանգությանը13 հունիսի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել Հայաստանում հասարակական տրանսպորտի վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական և սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջև պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ և անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսևորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետևանքների: Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղևոր «փախցնելու» պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետևանքն է: Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի և առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ և իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկություններով գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30,000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է և գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաև հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ: Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաև հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաև օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, և խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը: Անհասկանալի է նաև, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը և խնդիրները բազմաթիվ են, և այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում ևս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի: Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված և հետևողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու, ոլորտում օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը և պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար»։ Հայաստանի Սպառողների ասոցիացիա ՀԿ Աքիլես ԱԻՊԿ ՀԿ Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ Էկոլոգիական հասարակական դաշինք Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |