Գիրգոր Ջանիկյան. Հայերը Շահումյանը չեն մոռացել

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր Շահումյանի շրջանի հայաթափման 20–րդ տարելիցին նվիրված քննարկում-գիտաժողով է կազամակերպվել։ Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը ասաց, որ գիտաժողովը նպատակ ունի ամբողջ աշխարհի ցույց տալ, որ հայերը Շահումյանն իրենցն են համարում և չեն մոռացել. «Մենք կհիշենք Շահումյանն այնքան ժամանակ, մինչև շահումյանցիները վերադառնան իրենց հողին ու ջրին, իսկ այսօր մենք բոլորս ենք շահումյանցի»:

Ջանիկյանի համոզմամբ, շատ կարեւոր է արթուն պահել Շահումյանը վերադարձնելու հավատը։

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյան էլ ներկայացնելով հարցի աշխարհաքաղաքական տեսանկյունն ասաց, որ Շահումյանի շրջանը և պատմական և իրավական հիմքերով հայկական տարածք է:

Գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ շահումյանցիներ, որոնք հայաթափման տարիներին գաղթել են Շահումյանից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---