ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ԿՆՊԱՍՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ10 սեպտեմբերի 2004 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի Երեւան կատարած այցը կնպաստի նախեւառաջ հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի ղեկավարին ճանապարհելուց հետո: Նրա խոսքերով, այցի ավարտից հետո կսկսվի ինչպես Մ.Խաթամիի Հայաստան կատարած ներկա այցի, այնպես էլ Ռ.Քոչարյանի Իրան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Ա.Մարգարյանը հաղորդել է նաեւ, որ Երեւանից Մ.Խաթամիի մեկնելուց անմիջապես առաջ հուշագիր է ստորագրվել տրանսպորտի ոլորտում համագործակցության շուրջ:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |