Կարաբալայի արձանը կրկին տեղափոխվել է Աբովյան փողոց13 հունիսի 2012 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի խորհրդանիշներից մեկը` հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած ծաղկավաճառ Կարաբալայի արձանը վերադարձվել է իր նախկին տեղը` Աբովյան փողոց: «Հուշարձանը տեղափոխելու հասարակական պահանջ կար, որը ներկայացվել էր քաղաքապետին: Եվ քաղաքապետն այդ հարցը ներկայացրեց քաղաքաշինության խորհրդին, որն էլ նման որոշում ընդունեց: Խորհուրդը որոշեց, որ ավելի նպատակահարմար է հուշարձանը տեղափոխել Աբովյան փողոց»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նրա խոսքով` հուշարձանի կանգնեցման վայրն ընտրվել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և արձանի հեղինակ Լևոն Թոքմաջյանի կողմից: Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան ծնվել է XX դարի սկզբին հարուստ ընտանիքում Երևանի թաղամասերից մեկում` Քանաքեռում: Նրա իսկական անունն է Ստեփան Հարությունյան: Ստեփանի ընտանիքին էին պատկանում «Ֆլորայի այգիներ» լայնարձակ այգիները մետրոյի Երիտասարդական կայարանի տեղում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ստեփանի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը: 1934-1936թթ. Ստեփանը դատապարտվեց «իշխանության հրապարակային վարկաբեկման» համար և հայտնվեց մի բանտախցում հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ, որը Ստեփանին գովերգում է իր բանաստեղծություններից մեկում: Աշխենը` Ստեփանի կինը, չսպասեց նրան և ամուսնացավ մեկ այլ մարդու հետ: Երբ Ստեփանը դուրս եկավ բանտից, նա չուներ ո'չ տուն, ո'չ կին, ո'չ որդի, որին նրան այլևս արգելեցին տեսակցել: Ստեփանը սկսեց Աստաֆյան փողոցում (այժմ` Աբովյան) ծաղիկներ բաժանել անցորդ աղջիկներին: Զամբյուղը ձեռքին էլ նա հիշվեց բազմաթիվ երևանցիների համար: Կարաբալան մահացավ 70-ական թվականների սկզբին, համաձայն լեգենդի` սառեց փողոցում: Նրա գերեզմանի վայրը մինչ օրս անհայտ է: 1991-ին Աբովյան փողոցում կանգնեցվեց Լևոն Թոքմաջյանի հեղինակած Կարաբալայի հուշարձանը:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |