ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ10 սեպտեմբերի 2004 - 22:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան տիկին Տերի Հակալան /նստավայրը` Հելսինկի/: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով` Ռ. Քոչարյանն նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը: Զրույցի ընթացքում Հակալան կարեւորել է Հայաստանի ներգրավումը Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրին, որը փոխգործակցության լուրջ հնարավորություններ է ստեղծում: Գործարար կապերի ակտիվացման եւ համատեղ բիզնես-ֆորումի անցկացման առումով կողմերը նշել են համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |