ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ10 սեպտեմբերի 2004 - 23:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Մարշալ Էվանսին: Ինչպես հաղորդել են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, դիվանագիտական առաքելության իրականացման մեջ հաջողություններ մաղթելով դեսպանին` խոսնակը վստահություն է հայտնել, որ Ջ.Էվանսի պաշտոնավարության ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի կզարգանան, կշարունակվեն Հայաստանի բարեփոխումներին ԱՄՆ-ի օժանդակության ծրագրերը: Կարեւորելով խորհրդարանի դերը երկրի քաղաքական կյանքում` Ջ.Էվանսը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցությունը ցուցաբերել Ազգային ժողովի օրենսդրական գործունեությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |