Շախմատիստուհի Էլինա Դանիելյանը վստահ գլխավորում է Կազանի Գրան-Պրիի մրցաշարային աղյուսակը![]() 14 հունիսի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Կազանի շախմատի Գրան-Պրիի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերոց հաղթանակ է տարել Տատյանա Կոսինցևայի(Ռուսաստան) նկատմամբ: Հայ շախմատիստուհին հավաքել է 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր մոտակա մրցակիցներին շրջանցելով 0.5 միավորով: Աննա Մուզիչուկը(Սլովենիա), Նադեժդա Կոսինցևան(Ռուսաստան), Գամպի Կոնեյրուն(Հնդկաստան) և Վիկտորիա Չմիլիտեն(Լիտվա) ունեն 2.5-ական միավոր: Մուզիչուկը ոչ ոքի է խաղացել Եկատերինա Լանգոյի(Ուկրաինա) հետ, Կոսինցևան հաղթել է Ալիսա Գալյամովային(Ռուսաստան), Կոնեյրուն հաղթել է Բեթուլ Քեմրե Իդլիզին (Թուրքիա), իսկ Չմիլիտեն ուժեղ է եղել Հոու Յիֆանից(Չինաստան): Իսկ Անտոանետա Ստեֆանովան(Բուլղարիա) և Ալեքսանդրա Կոստենյուկը(Ռուսաստան) ոչ ոքի են խաղացել: 5-րդ տուրում Դանիելյանը կխաղա Չմիլիտեի դեմ: Հունիսի 14-ին շախմատիստուհիները հանգստանում են, 5-րդ տուրը կկայանա հունիսի 15-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |