Ադրբեջանցի հակերները սպառնում են, որ հաջորդ թիրախները տեղեկատվական կայքերն են լինելու

Ադրբեջանցի հակերները սպառնում են, որ հաջորդ  թիրախները տեղեկատվական կայքերն են լինելու

PanARMENIAN.Net - Մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքէջը՝ armspu.am –ը կոտրած ադրբեջանցի հակերները տեղեկատվական բազան վնասելուց բացի նաև տեղադրել են ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ թողել` ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:

Ադրբեջանցի հակերներն իրենց «ուղերձում» սպառնում են, որ հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:

Վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կոտրում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---