Փորձագետ. Հայաստանը բոլոր դեպքերում ինքնապաշտության դիմելու իրավունք ունի

Փորձագետ. Հայաստանը բոլոր դեպքերում ինքնապաշտության դիմելու իրավունք ունի

PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանի վերջին դիվերիսոն գործողությունների հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Լևոն Գևորգյանը ` նշելով, որ ձախողելու դեպքում հարցը պետք է բարձրացնել նաև ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում։

Հանդիպմանը ներկա նույն կազմակերպության համահիմնադիր Տարոն Սիմոնյանի խոսքով, ադրբեջանական դիվերսիաները, ըստ ՄԱԿ–ի կանոնադրության, ուժի կիրառման իրավախախտումներ են և ըստ նույն կանոնադրության, Հայաստանն իրավունք ունի ինքնապաշտպանական գործողությունների դիմելու։

«Հայաստանն իրավունք ունի ինքնապաշտպանական գործողությունների դիմելու, եթե նույնիսկ, ինչպես ադրբեջանցիներն են պնդում, Հայաստանը ագրեսոր համարվի»,– ասաց նա։

Լևոն Գևորգյանն էլ նշեց, որ Հայաստանը ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում որևէ գործողություններ չի իրականացնում, մինչդեռ Ադրբեջանը տարբեր հուշագրեր է կնքում և տարածում` Հայաստանին ներկայացնելով որպես ագրեսոր։ Ըստ նրա, ՄԱԿ–ի անդամ այն երկրները, որոնք ծանոթ չեն տարածաշրջանին, հենց այդպես էլ ընկալում են իրականությունը։

Հարցին, եթե Հայաստանը կարողանա ապացուցել, որ Ադրբեջանի կողմից իրավախախտումներ եղել են, ի՞նչ է սպասվում Ադրբեջանին, Սիմոնյանը պատասխանեց, որ ՄԱԿ–ը կարող է տնտեսականից մինև ռազմական պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---