ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ու խորհրդատվությունները շարունակվում են, դրանք տեղի կունենան նաեւ Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի ընթացքում»: Ինչպես հաղորդել է «Թուրան» գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեր պայմանն այն է, որ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մնացած հարցերը կարող են լուծվել հետագայում: Աստանայում կայանալիք բանակցություններից շատ բան կախված կլինի», ասել է Ալիեւը: Աղբյուրի համաձայն, պատասխանելով Բաքու հայ սպաների ժամանման հնարավորության մասին հարցին`Ալիեւն ասել է, որ միջոցառումը ՆԱՏՕ-ն է անցկացնում եւ Ադրբեջանը կոնկրետ ոչ մեկի չի հրավիրել: Միաժամանակ, նա հասկացրել է, որ շփումները պաշտոնական Երեւանի հետ տարբեր մակարդակներում բոլորովին էլ չեն նշանակում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---