Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվեց մշակութային համագործակցության ծրագիրը

Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվեց մշակութային համագործակցության ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտի 2012-2014 թթ. համագործակցության գործնական ծրագիր:

Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների մշակույթի նախարարները:

Հասմիկ Պողոսյանի խոսքով փաստաթուղթը կարևոր է հետագա գործունեությունը զարգացնելու համար: Նրա խոսքով սեպտեմբերին Բուլղարիայում հանրային գրադարանում տեղի է ունենալու հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես և հայ մշակույթի օրեր Բուլղարիայում:

Այն ստորագրվեց թատրոնի, երաժշտության, պարարվեստի, կերպարվեստի, և այլ բնագավառներում համագործակցության մասին: Նախարարի խոսքով ոչ նյութական մշակույթի և կինոարտադրության ոլորտներն են, որն առաջնահերթ են:

Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորությամբ պատվիրակության կազմում են բուլղարացի և բուլղարահայ արվեստի գործիչները: Հյուրերի թվում է նաև անվանի աճպարար Անդրանիկ Արաբաջյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---