27-ամյա Գայանեն երեխաներից գողացել է ոսկյա ականջօղեր![]() 14 հունիսի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները երեկ գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակից ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է նաև 4-ամյա երեխայի ոսկյա ականջօղերը, իսկ հունիսի 8-ին, 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակում, նույն պատրվակով՝ ևս մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասե ականջօղերով: Կատարվում է քննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |