ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելությանը հաջողվել է թափանցել Էլ-Հաֆֆա սիրիական քաղաք

ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելությանը հաջողվել է թափանցել Էլ-Հաֆֆա սիրիական քաղաք

PanARMENIAN.Net - Սիրիայում դիտորդության` ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցներին հինգշաբթի օրը հաջողվել է մուտք գործել Էլ-Հաֆֆա քաղաք: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Չորեքշաբթի օրը Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են կարգուկանոնն ու անվտանգությունը քաղաքում:

Դիտորդները փորձել էին Էլ-Հաֆֆա, որտեղ պատրաստվում էին ստուգում անցկացնել, ժամանել հունիսի 7-ից, սակայն նրանց խանգարել էին այդ շրջանում շարունակվող բռնության պոռթկումները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պնդում էր, որ դիտորդների ուղղությամբ նաև կրակ է բացվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---