«Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում

«Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում և Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ:

Շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը և բանկային համակարգի պատմությանը:

Կենտրոնական բանկի առաջարկով այս տարի Այցելուների կենտրոնն ընդգրկվել է Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---