Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում հայկական խաչքար է տեղադրվել![]() 14 հունիսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել 1992թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքարի տեղադրման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվաբնակ շահումյանցիներ, հայկական համայնքային կառույցների և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով խաչքարի օծման արարողությանը` դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է, որ թե' Հայրենիքում, և թե' Սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին` Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագություններիի քաղաքական և բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաև արդարության վերականգնման նպատակով: ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-93 թթ. ողբերգական իրադարձություններին, նշել է, որ կատարվածը դեռևս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը և թույլ չի տալիս շահումյանցիներին վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |