ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾԱՎԱԼՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Իրաքի դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ Հայաստանում ուժեղացվել է բոլոր ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների պաշտպանությունը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունում: Աղբյուրի համաձայյն, մշակվել եւ գործի է դրվել ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման համալիր ծրագիր: Նշենք, որ ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը ուժեղացված է նաեւ Հայաստանի հարեւան պետություններում` Ադրբեջանում եւ Վրաստանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---