Բժիշկները Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջական վիճակը գնահատում են որպես կայուն![]() 14 հունիսի 2012 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Ցմահ բանտարկության դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը գնահատվում է որպես կայուն, հինգշաբթի օրը Կահիրեում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմը: «Ամեն օր ես ստանում եմ Տորա բանտի հիվանդանոցի բժիշկների առավոտյան և երեկոյան եզրակացությունները նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի մասին: Ներկայումս այն կայուն է: Վատթարացման դեպքում Մուբարաքը կտեղափոխվի ռազմական հոսպիտալ, ինչպես և ցանկացած այլ բանտարկյալ»,- պարզաբանել է Իբրահիմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Անցյալ երկուշաբթի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մուբարաքը, որը հունիսի 2-ից տեղակայվել է Տորա բանտի հիվանդանոցում` Կահիրեի մոտ, կոմայի մեջ է և մի քանի անգամ սրտի կանգ է ունեցել: Ավելի ուշ Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |