Սիվիլիթաս հիմնադրամում հյուրընկալվել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները

Սիվիլիթաս հիմնադրամում հյուրընկալվել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Սիվիլիթաս հիմնադրամում հյուրընկալվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական Միության երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի դեսպանները: Նույն օրը Սիվիլիթաս էր այցելել նաև Եվրոպական Միության դեսպանը:

“Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դեսպաններին է ներկայացրել հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական արշավի մանրամասները”,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպաններին ներկայացվել են նաև հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները: -ga-

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---