Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Բուդապեշտում և Բարսելոնայում![]() 14 հունիսի 2012 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Բուդապեշտում և Բարսելոնայում: Հունգարիայի մայրաքաղաքում Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է միջազգային ամառային երաժշտական փառատոնին: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, Հունգարիայի հայկական համայնքի ղեկավար Ալեքս Ավանեսյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ծրագրեր, երկու քաղաքների միջև կրթական, մշակութային և այլ ոլորտների փորձի փոխանակման հարցեր: Այնուհետև հայկական պատվիրակությունը մեկնել է Բարսելոնա: Աշխատանքային այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բարսելոնայի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն Միգել Մարտիի, Բարսելոնայի Եյշամպլա վարչական շրջանի ղեկավար Ժերարդ Արդանիի և Բարսելոնայի Նոու Բարիս վարչական շրջանի ղեկավար Իռմա Ռոգնոնի հետ: Հանդիպման ընթացքում Արա Սադոյանն իսպանական կողմի քննարկմանն է ներկայացրել Բարսելոնայի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի միջև համագործակցության ծրագրի նախագիծը: Բարսելոնի Կենտրոն համայնքի ղեկավարը, ողջունելով հայկական կողմի առաջարկը, պատրաստակամություն հայտնեց առաջարկը քննարկել Բարսելոնի քաղաքապետարանում և համապատասխան մոդելներ տրամադրել հայկական կողմի քննարկմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |