«Հրապարակ». ԵԱՀԿ նախագահի առջեւ անգլերենի իմացությամբ փայլել են ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները

«Հրապարակ». ԵԱՀԿ նախագահի առջեւ անգլերենի իմացությամբ փայլել են ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ Էմոն Գիլմորի հետ խորհրդարանական կուսակցությունների հանդիպումը հայերենով բացելով ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Արտակ Զաքարյանն այնուհետեւ խոսքը փոխանցել է ԱԺ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին։

«Վերջինս շատ արագ եւ առոգանությամբ սկսել է խոսել Ղարաբաղից եւ ընտրություններից`անգլերենի իր փայլուն իմացությամբ զարմացնելով պարոն Գիլմորին։ Կառուցողական ընդդիմությունից չի ցանկացել հետ մնալ արմատական ընդդիմության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը։ Նա եւս խոսել է ընտրությունների «կեղծված» արդյունքներից եւ բանտարկված ՀԱԿ ակտիվիստներից։ Դարձյալ անգլերենով։ Պառլամենտական մեծամասնության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը, տեսնելով, որ «իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից», ասել է, որ բոլոր երկրներում էլ ընդդիմության գործն իշխանություններից բողոքելն է։ Դարձյալ անգլերենով։ Արդյունքում բոլորով միասին խախտել են ՀՀ պաշտոնական լեզվի մասին օրենքը»,–գրում է օրաթերթը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---