Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Աֆղանստանում թմրաբիզնեսի զարգացման մեջ

Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Աֆղանստանում թմրաբիզնեսի զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին մեղադրել է կոալիցիայի անդամ պետություններին՝ կոչ անելով նրանց ճանաչել, որ իրենց մեղքով է այդ երկրում քաոս տիրում, ասել է ՂազԹԱԳ-ը:

«ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Աֆղանստան գալով ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսով, իրենք իսկ շարունակեցին այդ պատերազմը՝ զարգացնելով ու ֆինանսավորելով թմրաբիզնեսը: Մենք վստահ ենք, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն Աֆղանստանում են, աֆղան ժողովուրդը հանգիստ չի ունենա»,-ասել է Ալի Աքբար Սալեհին Քաբուլում «Ասիայի սիրտը» խորհրդաժողովում, որը նվիրված էր երկրի կյանքին 2014թ. հետո, երբ ավարտվելու է ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---