22-ամյա խորվաթ երկրպագուն հուիսի 14-ի երեկոյան զոհվել է գերմանական Ֆրանկֆուրտում, հաղորդում է խորվաթական մամուլը:
Երիտասարդը տոնում էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային ռաունդի երկրորդ փուլում Իտալիայի հավաքականի հետ խաղում իր հավաքականի ոչ ոքին:
Հաղորդվում է, որ երկրպագուն դուրս է ընկել ավտոմեքենայի պատուհանից և գլխով հարվածել ասֆալտին: Չնայած բժիշկների արագ միջամտությանը, երիտասարդին չի հաջողվել փրկել: