ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ20 մարտի 2003 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Պատերազմը Իրաքում չի ներկայացնում եւ չի ներկայացնի բնապահպանական վտանգ Հայաստանի համար: Այդ մասին, հանդես գալով երկրի խորհրդարանում, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, ստեղծված իրավիճակում շատ երկրներ հետաքրքրվում են Հայաստանի դիրքորոշմամբ Իրաքում ծավալվող պատերազմի կապակցությամբ: Նախարարը հաղորդել է, որ բազմաթիվ ինտենսիվ բանակցություններ է վարել պատերազմի կողմնակիցների եւ հակառակորդների հետ: Վ.Օսկանյանի կարծիքով, «այստեղ պետք է հավասարակշռություն պահպանել»: «Հայաստանը մոտիկից կհետեւի իրադարձություններին եւ կախված հետագա զարգացումներից կորոշակիացնի իր հետագա քայլերը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ընդ որում նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությանը առավելապես մտահոգում է Իրաքի հայկական համայնքի ճակատագիրը, քանի որ ՀՀ դեսպանատան աշխատակիցներն արդեն լքել են այդ երկիրը: Վ.Օսկանյանը հաղորդել է, որ ԱԳՆ-ն անվճար վիզաներ է նախապատրաստել նրանց համար, ովքեր կցանկանան գալ Հայաստան եւ պայմանավորվել է տարանցիկ երկրների հետ նրանց անխափան տեղափոխման վերաբերյալ: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է Իրաքում Հայաստանի որեւէ ներկայացուցիչների ներկայության անհրաժեշտությունը հայկական համայնքին արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար` ավելացնելով, որ «համապատասխան խմբերն արդեն պատրաստ են»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում |