Սուսաննա Մելիքյան.Միջազգային հանրությունը փորձում է հավասարեցնել ագրեսորին և «զոհին»![]() 15 հունիսի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը խիստ քննադատության է ենթարկել միջազգային հանրության դիրքորոշումը` շփման գծում ադրբեջանական ուժերի կողմից իրականացված վերջին դիվերսիաների վերաբերյալ: « Միջազգային հանրությունը փորձում է ագրեսորին և «զոհին» հավասարեցնել ստանդարտ հայտարարություններով»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Մելիքյանի խոսքով, Ադրբեջանն իր դիվերսիաների միջոցով փորձում է օգտագործել արտաքին ուժերը` Հայաստանի վրա ճնշում գործադրելու և զիջումներ պարտադրելու համար: Նա նաև նկատել է, որ անգամ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների այցերն, ինչպիսին է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, չեն կարող զսպել Ադրբեջանին: Իր հերթին համագումարի մյուս անդամ Էդուարդ Փոլադովը կոչ է արել զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի ներկայիս դիվերսիոն գործողությունների և 20 տարի առաջվա գործողությունների միջև, երբ Շահումյանն ընկավ: Նա հիշեցրել է, որ 20 տարի առաջ Բաքու էր այցելել ԱՄՆ պետքարտուղարը, և մի քանի օր անց, ռուսական բանակի 26-րդ դիվիզիայի օգնությամբ, Ադրբեջանի բանակին հաջողվեց գրավել Շահույանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը, ինչի արդյունքում մեծ կորուստներ է կրել խաղաղ հայ բնակչությունը: Փոլադովն ընդգծել է, որ, ինչպես և այն ժամանակ, այժմ ևս միջազգային հանրությունը` ԱՄՆ գլխավորությամբ, աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |