«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերում կներկայացվի 150 ֆիլմ15 հունիսի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 9-րդ փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերին կմասնակցի 150 ֆիլմ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Այս տարի փառատոնին ներկայացվել է ռեկորդային` 1200 հայտ: Ստամբոլցյանի խոսքով, խաղարկային ֆիլմերի անվանակարգում ներկայացված է 12 ֆիլմ, որը սովորական թիվ է: Ծրագրում ընդգրկվել է լայն աշխարհագրություն` Չիլիից մինչ Իրան: Խաղարկային մրցույթում ներկայացված են ռուս սկանդալային ռեժիսոր Վասիլի Սիգարևի «Ապրել», Պիեռ Շոլլերի «Նախարարը», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմերը, որոնք Կաննի կինոփառատոնում արժանացել են ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակին և այլոք: Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը, ներկայացնելով վավերագրական ֆիլմերի անվանակարգը, նշեց, որ այստեղ ընդգրկված են նաև հայկական ֆիլմեր: Այս տարի շատ են նաև տարբեր մրցույթների և կինոփառատոների մասնակցած վավերագրական ֆիլմերը: «Հայկական համայնապատկեր» մրցույթն այս տարի կրել է փոփոխություններ: Այդ մասին ասաց անվանակարգի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, նշելով, որ առանձնացվել են խաղարկային և վավերագրական ֆիլմերը: Ամենաշատ հայտ է ներկայացվել «Կորիզ» անվանակարգում: 560 հայտից ընտրվել է միայն 39-ը: «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը: Փառատոնի ընթացքում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը: Այս տարի փառատոնի նախագահն է լինելու հայտնի իսպանացի կինոռեժիսոր, Վիկտոր Էրիսեն, ով եղել է Կաննի 2010 թ. ժյուրիի կազմում: Արդեն 7-րդ տարին անընդմեջ «Ոսկե ծիրանի» հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |