«ՎիվաՍել» –ի շնորհիվ միջազգային ծրագրեր իրականացնող 2 բուհեր համալրվել են նոր տեխնիկայով

«ՎիվաՍել» –ի շնորհիվ  միջազգային ծրագրեր իրականացնող 2 բուհեր համալրվել են նոր տեխնիկայով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ընկերությունը տեղեկացնում է, որ բուհերի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի փոխգործակցության հերթական փուլի` տեխնիկական զինման ծրագրի շրջանակներում «Եվրասիա» միջազգային համալսարանը (ԵՄՀ) և Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը համալրվել են ժամանակակից տեխնիկայով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Եվրասիա» միջազգային համալսարանում բացվել է 6 համակարգչով լսարան:

Կրթության որակի զարգացմանն ուղղված մեթոդական յուրահատուկ միջոց են ինտերակտիվ գրատախտակներն` իրենց լուսարձակներով: Տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս զգալիորեն կրճատել ժամանակի կորուստը, դասախոսի մոտ գտնվող անհրաժեշտ ինֆորմացիան ցուցադրել ուսանողներին և տիրապետել դասապրոցեսի հետագա կառավարմանը: Համալսարանի տեխնիկան համալրվել է նաև լազերային տպիչներով:

Գիտակրթական ծրագրերի իրականացման հարցում նոր ձեռքբերումներ են ակնկալվում նաև Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղում: Այս ինստիտուտում բացված ՏՏ լսարանն ապահովվել է ինտերնետ հասանելիությամբ 6 համակարգչով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով և փոխանջատիչներով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---