Իտալիան կբողոքի ՈւԵՖԱ` Խորվաթիայի և Իսպանիայի հետ խաղերից առաջ օրհներգի ժամանակ հնչած սուլոցների համար

Իտալիան կբողոքի ՈւԵՖԱ` Խորվաթիայի և Իսպանիայի հետ խաղերից առաջ օրհներգի ժամանակ հնչած սուլոցների համար

PanARMENIAN.Net - Իտալական կողմը կբողոքի ՈւԵՖԱ` Խորվաթիայի և Իսպանիայի հետ խաղերից առաջ օրհներգի ժամանակ հնչած սուլոցների համար: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Իտալիայի ՄՕԿ-ի նախագահ Ջաննի Պետրուչչին:

«Ես կբողոքեմ ՈւԵՖԱ-ին, որ Իտալիայի օրհներգի ժամանակ սուլոցներ են հնչել: Դա պատահել է ինչպես Իսպանիայի, այնպես էլ Խորվաթիայի հետ խաղերից առաջ»,-Պետրուչչիին մեջբերում է լեհական մամուլը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---