«Երազանքների պատ» ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 20-ը

«Երազանքների պատ» ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 20-ը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո հունիսի 1-ից հանդես են գալիս «Երազանքների պատ» ծրագրով` ուղղված Երևան քաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկության իրագործմանը: Ծրագրի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվել մայրաքաղաքի ձևավորման առնչությամբ ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները:Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, որի մասին վկայում են «Երազանքների պատ»-երին (Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման հատված, Կասկադ, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակ, Կոմիտասի պողոտա-Կասյան փողոց խաչմերուկ և Գարեգին Նժդեհի հրապարակ) օրեցօր ավելացող երազանքները, քաղաքապետարանի և Ամերիաբանկի Facebook-ի էջում տրվող գնահատականներն ու շարունակ ավելացող ցանկությունները:

Նկատի ունենալով հանրության մեծ ոգևորությունն ու ակտիվ ընդգրկվածությունը ծրագրում` Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի 20-ը, ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Ամերիաբանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի և հաղորդակցման խմբի մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---