Մերկելը ԵԿԲ-ին կոչ է անում ավելի կարևոր դեր ստանձնել եվրաբանկերի հանդեպ հսկողության գործում

Մերկելը ԵԿԲ-ին կոչ է անում ավելի կարևոր դեր ստանձնել եվրաբանկերի հանդեպ հսկողության գործում

PanARMENIAN.Net - Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է ավելի կարևոր դեր ստանձնի եվրաբանկերի հանդեպ հսկողության գործում, որպեսզի օգնի լուծել եվրոյի գոտում շարունակվող ֆինանսական ճգնաժամը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես պատկերացնում եմ վերահսկողության անկախ տեսակ, որը չի ենթարկվում ազգային շահերին: Այդ դերը կարող է կատարել, օրինակ, Եվրոպական Կենտրոնական բանկը»,- ընդգծել է Մերկելը:

Ավելի վաղ նա բացասաբար էր արտահայտվել Եվրոպական բանկային կառավարման կողմից անցկացված «սթրես-թեստերի» մասին` դրանք անվանելով ոչ ադեկվատ, քանի որ կազմակերպությունն ապավինում էր այն երկրների իշխանություններին, որոնք իրենց շահերից ելնելով` կարող էին կոծկել իրենց ֆինանսական ինստիտուտների խնդիրների մի մասը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---