«Արմենիա» ֆիրմային գնացքը կատարեց առաջին չվերթը դեպի Բաթումի![]() 15 հունիսի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքի այս տարվա առաջին չվերթը: Այս տարի Երևանից Բաթումի առաջին անգամ ուղևորվեցին մոտ 70 հոգի: 2012 թվականի ամառային սեզոնի գլխավոր նորամուծությունն է տոմսերի օնլայն վաճառքը ukzhd.am կայքից: Այժմ ուղևորները կարող են տոմսերը ձեռք բերել անձնական կամ աշխատանքային համակարգչի միջոցով: Տոմսերի օնլայն-վաճառքի համակարգի շնորհանդեսի ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը նշել է, որ այս տարի էապես կրճատվել է ֆիրմային գնացքի երթևեկության ժամանակը: Այժմ այն կազմում է 16 ժամ 10 րոպե, այն դեպքում, երբ 4 տարի առաջ այն կազմում էր մոտ 20 ժամ: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում շարժակազմի թարմացմանը, անցած տարի 7 վագոն անցել էին հիմնական վերանորոգում Ռուսաստանում», - հայտարարել է Մարատ Խակողը: Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտությունն ընդգծել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վանդանյանը՝ նշելով, որ ՀԿԵ-ի կողմից տարվող աշխատանքները բերեցին Հայաստանում անվտանգ և ժամանակակից երկաթուղային համակարգի ստեղծմանը: Նշենք, որ «Արմենիա» ֆիրմային գնացքը գործում է ամեն օր՝ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Գնացքի կազմում լիովին վերանորոգված են կուպեները և ննջավագոնները, որոնք հագեցած են օդափոխության համակարգով: Տարեցտարի աճում է նաև ուղևորների քանակը: 2009 թվականին գնացքի ուղևոր էին դարձել 16 263 մարդ, 2010-ին՝ 40 304, 2011-ին՝ 42,3 հազ., իսկ 2012 թվականին այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչև 50 հազարի: 2012 թվականին անցյալ տարվա հետ համեմատած չի փոփոխվել նաև ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը. պլացկարտ տոմսի արժեքը կազմում է մոտ 10 հազ. դրամ, հասարակ կուպեի տոմսն արժե 14 հազ. դրամ, բարձր հարմարավետությամբ կուպեների տոմսը՝ 16 հազ. դրամ: Իսկ ննջավագոնի տոմսերի արժեքը 2011-ի հետ համեմատ էժանացել է 10%-ով՝ այս տարի կազմելով 24 հազ. դրամ: Այս տարի Հարավկովկասյան երկաթուղին կրկին իր ուղևորներին կառաջարկի դեպի Սև ծովի առողջարններ տրանզիտային ուղևորությունների ծառայությունը: Անցյալ տարի երկաթուղին առաջին անգամ առաջարկեց նման ծառայությունը, որը բավականին պահանջված էր ուղևորների կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |