Եթովպիայում արգելել են ինտերնետով ձայնային շփման ծառայությունները![]() 15 հունիսի 2012 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Եթովպիայում արգելել են ինտերնետով ձայնային շփման ծառայությունները (VoIP): Լենտա.ռու-ն, հղում անելով «Ալ Ջազիրային», գրում է, որ համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել արդեն մայիսի 24-ին, սակայն, ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Մասնավորապես, արգելվում են Skype և Google Talk ծառայությունները: Ըստ հեռուստաալիքի, այդ ծառայություններից օգտվողներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Երկրի իշխանությունները դա բացատրում են ազգային անվտանգության նկատառումներով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |